Հայերեն   English   Русский  

Վրաստանում Ամանորը նշողներից ոմանք վերադարձել են վարակված․ բարձր ջերմություն, ցան


  
դիտումներ: 171

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ տոնական օրերին Վրաստանից Հայաստան վերադարձողների մոտ սահմանային անցակետերում վարակներ են արձանագրվել։

ՀՀ պետական սահմանի անցակետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը Հայաստան։ Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նրանք բոլորը ժամանել են Վրաստանից։

«Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները Բավրայի և Այրում- Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկման կետերում 5 անձի մոտ արձանագրել են բարձր ջերմության առկայություն, որոնցից մեկի մոտ դա ուղեկցվել է նաև անհայտ ցանավորմամբ»,– ասված է ԱԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ։

Գրանցված դեպքերի մասին տեսչական մարմինը տեղեկացել է համապատասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ վարակակիրների հետագա վիճակը հսկողության տակ պահելու համար։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ Ամանորի շրջանում աշխատել է ուժեղացված ռեժիմով`հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի և Գոգավան-Պրիվոլնոյեի հսկիչ կետերում։

Հսկողության ընթացքում էլ ավտոմատ ջերմաչափման արդյունքում սահմանային անցակետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը Վրաստանից Հայաստան։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: