Հայերեն   English   Русский  

Փոփոխություններ ԱՄՆ դեսպանություն մուտք գործելու ընթացակարգում․մեծ չափսերի պայուսակներն այլևս թույլատրելի չեն.


  
դիտումներ: 736

Երեւանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը ԱՄՆ մուտքի արտոնագրի դիմորդներին տեղեկացնում է դեսպանության տարածք մուտք գործելու ընթացակարգերում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

«Անձնական մեծ չափսերի պայուսակներն այլեւս թույլատրելի չեն։ ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս ձեզ հետ կարող եք ունենալ միայն ձեռքի փոքր պայուսակ։ Ավելի մեծ իրեր ունենալու դեպքում ձեզ թույլ չեն տա մուտք գործել դեսպանատուն եւ դուք չեք կարողանա ձեր իրերը թողնել անվտանգության աշխատակիցների մոտ կամ բլրի վրա գտնվող անվտանգության կրպակում։

Խնդրում ենք ձեր այցը պլանավորել այնպես, որպեսզի մենք կարողանանք մեր ծառայությունները մատուցել ըստ պատշաճի», – ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հաղորդագրությունը տարածվել է երեք լեզուներով՝ անգլերեն, հայերեն եւ պարսկերեն:

Մինչ այդ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ժամանակավորապես կասեցրել է վիզաների հետ կապված որոշ ծառայություններ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: