Հայերեն   English   Русский  

​Խամենեին հարվածը Իրաքում ԱՄՆ-ի հենակետերին որակել է ապտակ Ամերիկային


  
դիտումներ: 212

Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ապտակ է համարել հարվածը Իրաքում ԱՄՆ-ի հենակետերի վրա և ընդգծել է տարածաշրջանից ամերիկացիների իսպառ հեռանալու անհրաժեշտությունը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը:

«Երեկ տեղի ունեցածը [հարվածը ԱՄՆ-ի հենակետերին] ապտակ է ԱՄՆ-ին: Ամերիկան դժբախտության աղբյուր է տարածաշրջանում: Բոլոր ամերիկացի զինվորները պետք է անհապաղ հեռանան տարածաշրջանից»,- ասել է նա և հավելել, որ տարածաշրջանի ժողովուրդները մերժում են ԱՄՆ-ի ներկայությունը:

Ընդ որում, հարվածն Իրաքում ԱՄՆ-ի հենակետերին, նրա խոսքով, հավասարարժեք պատասխան չէ ամերիկյան զինվորների ձեռքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության «Ալ Ղուդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը:

Այաթոլլան նաև շեշտել է, որ Վաշինգտոնի նպատակն Իրաքում «եղել է այնպիսի ռեժիմի ստեղծումն ու պահպանումը, որը հնարավորություն կտար ամերիկացիներին վերահսկելու նավթային շրջանները»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: