Հայերեն   English   Русский  

Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 49/19ա շենքի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից արտահոսք է եղել՝ հրդեհի բռնկմամբ


  
դիտումներ: 212

Հունվարի 8-ին, ժամը 21:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 49/19ա շենքի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:36-ին, մարվել՝ 21:37-ին:

Այրվել է արտահոսած գազը, ջերմահարվել է գազի բալոնը՝ ամբողջությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: