Հայերեն   English   Русский  

Այսպիսի հեղափոխություն չի լինում, անգամ հակահեղափոխությունն այդքան գորշ չի լինում. Ստեփան Դանիելյան


Ստեփան Դանիելյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 149

Քաղաքական գործունեություն չի կարող իրականացվել առանց քաղաքական մտքի, իսկ դրա համար անհրաժեշտ է մտքի արտադրության գործընթաց՝ մտածողություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Մտածողության մասին գիտությունը ստեղծել է Արիստոտելը, ով դա բաժանել է երեք հատվածի՝ հասկացություններ, դատողություններ եւ եզրակացություններ:

Կանտը առաջ է գնացել եւ մտածողությունը բաժանել է երկու հատվածի՝ անալիտիկ եւ սինթետիկ մտածողություն:

Սակայն 1990-ական թվականներից մտածողության տեսության մեջ նոր հասկացողություն է մտել՝ կլիպային մտածողություն:

Կլիպային մտածողությունը հատկապես սկսել է տարածվել ինտերնետի դարում:

Ինչու այսքան հեռվից սկսեցի: Այսօրվա Հայաստանի քաղաքական միտքը հասկանալու համար, պետք է ըմբռնել կլիպային մտածողության էությունը:

Օրինակ, պետք է միախառնել Իրանի եւ տարածաշրջանի ճգնաժամը, Արցախի հարցը, բլինչիկի եւ զուգարանների խնդիրները եւ դրա վրա կառուցել կառավարության ներքին ու արտաքին քաղաքականությունների ուղերձները, ինչը եւ կատարվում է: Ու, ամենաէականն, այն է, որ այդ հատվածական կլիպները հանրությունն ավելի լավ է մարսում, քան եթե այդ չորս կարեւոր խնդիրները վերլուծվեր ու հանրությանը ներկայացվեր ավանդական՝ անալիտիկ ու սինթետիկ մտածողության եղանակով:

Հ1-ն այսօրվա կառավարության մտածողության լավագույն հայելին է՝ բացարձակ գորշ, անհետաքրքիր, անմիտ հաղորդումներ, կամ հաղորդումների բացակայություն:

Այսպիսի հեղափոխություն չի լինում, անգամ հակահեղափոխությունն այդքան գորշ չի լինում»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: