Հայերեն   English   Русский  

Հունվարի 8-ից 9-ը բացահայտվել է հանցագործության 56 դեպք


  
դիտումներ: 109

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 10-ական, խարդախության՝ 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, խուլիգանության ու ծեծի՝ 3-ական, յուրացման կամ վատնման, ջրային կենդանիներ արդյունահանելու և սպանության սպառնալիքի՝ 2-ական, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, կեղծ դեղեր պատրաստելու կամ իրացնելու, սառը զենք կրելու, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, սպառողներին խաբելու ու 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունների կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 11 հետախուզվող, կամավոր ներկայացել 4-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 և մարմնական վնասվածք հասցնելու՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: