Հայերեն   English   Русский  

Հռոմի պապը կոչ Է արել հակամարտության ծավալում թույլ չտալ Մերձավոր Արևելքում

դիտումներ: 180

Հռոմի Ֆրանցիսկոս պապն անհանգստացած Է մերձավորարեւելյան տարածաշրջանում ստեղծված լարվածությունից, որն սպառնում Է Իրաքի վերականգնման գործընթացին: Այդ մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը հայտարարել Է հունվարի 9-ին Սուրբ աթոռին կից դիվանագետներին հղած ուղերձում:

«Առանձնապես տագնապալի են այն ահանզանգերը, որոնք ստացվում են մերձավորարեւելյան տարածաշրջանից, Իրանի եւ ԱՄՆ-ի հրահրած լարվածության աճն սպառնում Է ձախողել Իրաքի վերականգնման երկարատեւ գործընթացը, ինչպես նաեւ հող ստեղծել հակամարտության ծավալման համար»,- ասել Է քահանայապետը՝ երկխոսության կոչ անելով բոլոր կողմերին՝ «միջազգային իրավունքի լիակատար հարգմամբ»: Ավելի վաղ Ֆրանցիսկոսը ցանկություն Է հայտնել այցելել Իրաք եւ սատարել այդ երկրի քրիստոնեական համայնքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: