Հայերեն   English   Русский  

Արմեն Բադալյանի կարծիքով այս տարի ևս իշխանությունը կշարունակի Սահմանադրական դատարանն իրեն ենթարկեցնելու փորձերը


  
դիտումներ: 285

Այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ասաց, որ

2019 թվականին Հայաստանում շարունակվում էին նույն քաղաքական գործընթացները, որոնք սկսվել էին 2018-ին։

Նրա խոսքով՝ Հայաստանում շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդումը։

«Բոլոր այլընտրանքային կենտրոնները, որոնք գործում էին Հայաստանում հանձինս Հանրային խորհրդի, Ֆուտբոլի ֆեդերացիայի կամ այլ կառույցների, վարչապետը նախատեսում է ներառել նոր քաղաքական համակարգում, ինչն էլ այս պահին ստացվում է։ Մենք կարող ենք փաստել, որ միանգամայն օբյեկտիվ պատճառներով վարչապետին հաջողվել է օրենսդիր իշխանությունը վերցնել իր հսկողության տակ։ Նրան հաջողվել է իր ձեռքը վերցնել ողջ դատական իշխանությունը, բացի Սահմանադրական դատարանից»,- հիշեցրել է Բադալյանը՝ նշելով, որ ՍԴ-ն իր վերահսկողության տակ վերցնելու փորձերը, ամենայն հավանականությամբ, կկրկնվեն նաեւ 2020-ին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: