Հայերեն   English   Русский  

ԼՀԿ անդամները հանդիպել են ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի հետ


  
դիտումներ: 143

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր մեր նախաձեռնությամբ հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանեց ԼՀ խմբակցության պատգամավորների հարցերին։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: