Հայերեն   English   Русский  

Մարալիկի ծննդատան փակումը նախարարի «երազանքներն» իրականացնելու մոլուցք է. Գևորգ Գրիգորյան


  
դիտումներ: 191

Մարալիկի ծննդատան փակումը նախարարի «երազանքներն» իրականացնելու մոլուցք է ինչի համար նա հերթական անգամ օգտագործում է իր պաշտոնը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարալիկ քաղաքը գտնվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում, ըստ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների Անիի շրջանի բնակչությունը կազմում է 19.100, որից 5.500-ը Մարալիկ քաղաքում, իսկ 13.600-ը գյուղական համայնքներում:

Այս ամբողջ բնակչությանը սպասարկում է Մարալիկի ծննդատունը, որտեղ, օրինակ նախորդ տարի եղել է 106 ծնունդ:

Գյումրի քաղաքի բնակչությունը, ըստ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների կազմում է 118.600 մարդ, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ 52.000 մարդ:

Բնական է, որ Մարալիկում, բնակչության քանակից ելնելով ծնունդների թիվը պետք է ավելի քիչ լինի քան Գյումրիում կամ Արթիկում, սակայն 19.100 բնակչի հաշվով 106 ծնունդը շատ լավ ցուցանիշ է և կարծում եմ, որ ձեր սրտի PRADOվինուտի նախարարի անհատական հրամանը, որով նա որոշել է Մարալիկի ծննդատունը փակել, չի բխում բժշկական ծառայությունների մատուցման հասանելիության և մատչելիության, ինչպես նաև արդյունավետ կառավարման սկզբունքներից, այլ ուղղակի հանդիսանում է սեփական «երազանքները» հերթական իրականացնելու մոլուցք, ինչի համար նա հերթական անգամ օգտագործում է իր պաշտոնը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: