Հայերեն   English   Русский  

Իրանը խոստովանել է, որ պատահաբար է խոցել ուկրաինական Boeing-ը


  
դիտումներ: 345

Իրանի արտգործնախարարը Twitter-ում գրել է ավիավթարի պատճառի մասին և ցավակցություն հայտնել ավիաաղետի զոհերի ընտանիքներին:

Ուկրաինական Boeing-ը, որը կործանվել է Թեհրանի մոտակայքում, պատահաբար է խոցվել մարդկային սխալի հետևանքով: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այս մասին նշված է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Գլխավոր շտաբից հայտնել են, որ ինքնաթիռը խոցել են, որովհետև այն թռել է ռազմական կարևոր օբյեկտի մոտով:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դա տեղի է ունեցել մարտական բարձր պատրաստության պայմաններում, ինչը կապված է Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրթիռային հարվածներից հետո ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ:

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն իր հերթին Twitter-ում գրել է, որ ավիավթարի է հանգեցրել մարդկային սխալը այն ճգնաժամի ժամանակաշրջանում, որը հրահրել Է ԱՄՆ-ի արկածախնդրությունը: Նա նաև ցավակցություն և ներողություն է հայտնել ավիաաղետի զոհերի ընտանիքներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: