Հայերեն   English   Русский  

​Օմանի նոր սուլթանը նախկին մշակույթի նախարարն է


  
դիտումներ: 634

Օմանի նոր սուլթանը երկրի նախկին ղեկավարի մահվանից հետո դարձել է Հայսամ բեն Թարեք ալ Սաիդը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով «Ալ Ջազիրա» հեռուստակայանին:

Հայսամ բեն Թարեք ալ Սաիդը նախկինում զբաղեցրել է Օմանի մշակույթի նախարարի պաշտոնը: Նա երդում է տվել Օմանի իշխող ընտանիքի խորհրդի առջև:

Օմանի նախկին սուլթան Կաբուս բեն Սաիդի մահվան մասին հայտնի դարձավ այս գիշեր: Նա 79 տարեկան էր: Ըստ որոշ տվյալների՝ նա տառապում էր քաղցկեղից: Դեկտեմբերին սուլթանը եղել է Բելգիայում, ուր բժշկական զննում էր անցնում: Նրա մահվան կապակցությամբ Օմանում եռօրյա սուգ է հայտարարված:

Կաբուս բեն Սաիդը սուլթան է դարձել 1970 թվականին, իշխանության է եկել անարյուն պալատական հեղաշրջման շնորհիվ: Նա ժառանգներ չունի, նոր սուլթանին ընտրել է իշխող ընտանիքի խորհուրդը, որը 50 անդամ ունի:

Սուլթանն Օմանում զբաղեցնում է վարչապետի, զինված ուժերի հրամանատարի, պաշտպանության նախարարի, ֆինանսների և արտաքին գործերի նախարարի պաշտոնները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: