Լոս Անջելեսում հայտարարվել են այս տարվա «Օսկարի» հավակնորդների անունները
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Ֆորդը Ֆերրարիի դեմ», «1917», «Ամուսնական պատմություն», «Ջոկեր», «Իռլանդացին», «Ջոջո ճագարը», «Փոքր կանայք», «Մի անգամ… Հոլիվուդում» և «Մակաբույծներ» կինոնկարները:
Լավագույն ռեժիսորի կոչման համար պայքարելու են Մարտին Սկորսեզեն («Իռլանդացին»), Թոդ Ֆիլիպսը («Ջոկեր»), Սեմ Մենդեսը («1917»), Քվենտին Տարանտինոն («Մի անգամ… Հոլիվուդում») և Պոն Չժուն Հոն («Մակաբույծներ»):
Լավագույն դերասանի կոչման համար պայքարելու են Անտոնիո Բանդերասը («Ցավ և փառք»), Լեոնարդո դի Կապրիոն («Մի անգամ… Հոլիվուդում»), Ադամ Դրայվերը («Ամուսնական պատմություն»), Ջոնաթան Փրայսը («Երկու պապ») և Հոակին Ֆենիքսը («Ջոկեր»):
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Ռենե Զելվեգերը («Ջուդի»), Սկառլետ Յոհանսոնը («Ամուսնական պատմություն»), Սիրշա Ռոնանը («Փոքր կանայք»), Շառլիզ Թերոնը («Սկանդալ») և Սինթիա Էրիվոն («Հարիեթ»):
92-րդ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենալու Լոս Անջելեսում 2020 թ. փետրվարի 9-ին: