Հայերեն   English   Русский  

Այս տարվա 11 ամիսների տվյալներով Հայաստանում արտահանումն աճել է 9 տոկոսով. Տիգրան Խաչատրյան


  
դիտումներ: 45

Այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ

այս տարվա 11 ամիսների տվյալներով Հայաստանում արտահանումն աճել է 9 տոկոսով:

«Կոնյակի արտահանումն աճել է 26,7 տոկոսով, ծխախոտինը՝ 9 տոկոսով, պղնձի խտանյութերը՝ 16,8 տոկոսով, անմշակ ոսկին՝ 31, շոկոլադի արտահանումը՝ 14,6 տոկոսով, մրգային գինիները՝ 75 տոկոսով, խաղողի գինիները՝ 26 տոկոսով և ոսկեգործական իրերը՝ 19 տոկոսով: Մեր կանխատեսմամբ տարվա կտրվածքով արտահանումը կլինի 9-10 տոկոսի սահմաններում:

2020 թվականին նույնպես ունենալու ենք արտահանման 10 տոկոս աճ: Այսինքն արտահանումը շարունակելու է լինել մեր մշակող արդյունաբերության հատկապես այն քաշող ուժը, որ պետք է նպաստի տնտեսության աճին»,-ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:

Նա նշեց, որ 2019-ին ավելացված արժեքի հետաձգման եւ մաքսատուրքից ազատման արտոնություն է տրվել 57 ծրագրերի, որոնց ներդրումային արժեքը կազմել է 221 մլր դրամ. «Նախատեսված է, որ այդ ծրագրերի իրականացման շնորհիվ պետք է ստեղծվեն 3320 նոր աշխատատեղ: Տրամադրվել է 14,8 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն: Ավելացված արժեքի հարկի հետաձգման արտոնությունը կազմել է 10,1 մլրդ դրամ»,-ընդգծեց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: