Հայերեն   English   Русский  

«Առողջապահության նախարարությունը հերթական անգամ արձակում է գաղտնի հրաման». Գևորգ Գրիգորյան


Գևորգ Գրիգորյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 206

Իմ դիտարկումները հետևյալն են`

✅ Սկսենք այն փաստից, որ արդեն իսկ խախտված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ կետը (հրամանը հրապարակված չէ առողջապահության նախարարության կայքում)

✅ Առողջապահության նախարարությունը չի հասկանում, որ պատերազմող երկրում հիվանդանոցներ և ծննդատներ չեն փակվում, այլ միայն հզորացվում են (մասնավորապես սահմանամերձ գոտում)

✅ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող «օպտիմիզացիան» գրագետ չի կատարվում, քանի որ հստակ հիմնավորում չկա, թե ինչու՞ ՀԵՆՑ 150 ծնունդն է ընտրվել շեմը: Չկա դրա համար կատարված հաշվարկ (իսկ, եթե կա, ապա բոլոր ծառայությունները պետք է նման հաշվարկով ֆինանսավորվեն)

✅ Օպտիմիզացիայի գործընթացում հաշվի առնված և պլանավորված չէ, թե բժշկական կենտրոնների աշխատակազմը ինչ գործունեություն է ծավալելու, ուստի հենց պետությունն է նրանց մատնելու հարկադիր պարապուրդի

✅ Առողջապահության ոլորտում ծառայությունների կենտրոնացումը (հետևաբար նաև ֆինանսավորման կենտրոնացումը) հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի

✅ Վերջում էլ անդրադառնամ առողջապահության նախարարի բազկաթոռը մաշեցնող մարմնի կողմից Հ1-ի եթերում արտազատած ձայնային ելևէջներին(բացատրություններին), թե բա «մրցակցությունը առողջապահության ոլորտում միշտ չէ, որ լավ է» և ասեմ հետևյալը` առողջապահության, ինչպես նաև ցանկացած ոլորտում հենց մրցակցությունն է տանում զարգացման, քանի որ բժշկական ծառայությունների բազմազանությունը և մասնագետների վերապտրաստումները հանդիսանում են մրցակցության արգասիք:
Հաշվի առնելով այս փաստերը, հերթական անգամ պնդում եմ, որ առողջապհության նախարարի աթոռը զբաղեցնող մարմինը իր տեղում չէ, քանի որ չունի բավարար գիտելիք այսքանը հասկանալու համար, իսկ, եթե ունի (հասկանում է), ապա նա հանցագործություն է կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:

Դեռևս այսքանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: