Հայերեն   English   Русский  

Ագրարային համալսարանը ընդլայնում է միջազգային համագործակցության աշխարհագրությունը


  
դիտումներ: 69

Հունվարի 14-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը հակիրճ ներկայացրեց միջազգային համագործակցության ընդգրկուն ծրագրերը:

Ըստ այդմ՝ տարվա ընթացքում համալսարանը կնքել է համագործակցության 13 հուշագրեր արտերկրի տարբեր բուհերի և միջազգային, ինչպես նաև 40 տեղական կազմակերպությունների հետ։ ՀԱԱՀ-ում դասախոսություններով հանդես է եկել 39 դասախոս՝ եվրոպական տարբեր համալսարաններից: Միջազգային շարժունության ծրագրերի եւ միջազգային վերապատրաստումների են մասնակցել ՀԱԱՀ-ի 63 ուսանող եւ 97 աշխատակից:

Միջազգային գործակցության կարեւորագույն ծրագրերից են Վահենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ համատեղ իրականացվող Ագրարային մենեջմենթ մագիստրոսական ծրագիրը, որի շրջանակում 2019-ին ստորագրվել է կրկնակի դիպլոմ տալու վերաբերյալ հուշագիր։

2000թ.-ից գործում է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը, որը տալիս է ՀԱԱՀ-ի դիպլոմ եւ ԱՄՆ Տեխասի A&M համալսարանի ավարտական հավաստագիր Ագրոբիզնեսի եւ մարկետինգի բակալավրական ու մագիստրոսական ծրագրերի շրջանակում:

2020թ. կրկնակի դիպլոմ առաջարկելու վերաբերյալ եւս մեկ համաձայնագիր կկնքվի՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի հետ՝ Երեւանի (EVN) գինու ակադեմիայի Գինեգործության եւ գինու բիզնես երկամյա կրթական ծրագրի շրջանակում։

Վիեննայի Բնական ռեսուրսների եւ բնական գիտությունների համալսարանի (BOKU) հետ իրականացվող «Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» նախագծի շրջանակում ավարտին է հասցվել Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանի մշակումը: Այն կմեկնարկի 2020-2021 ուսումնական տարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: