Հայերեն   English   Русский  

«Փաստ». Իշխանության դիրքերը թույլ ու խախուտ են մարզերում. Փաշինյանի կողմից հատուկ հանձնարարականներ են իջեցվել


  
դիտումներ: 338

«Փաստ» թերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ ներկա իշխանության դիրքերը թույլ ու խախուտ են հատկապես մարզերում.

սա պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքների ղեկավարների հիմնական մասը նախկին իշխանությունների օրոք ընտրված ու նախկին իշխանության թիմի ներկայացուցիչներ են, մարզպետները մեծամասամբ թույլ են կամ պարզապես տեղերում հեղինակություն չվայելող, իսկ մեկուկես տարվա ընթացքում անցկացված ՏԻՄ բոլոր ընտրություններում իշխանական ուժը կա՛մ խայտառակ պարտություն է կրել, կա՛մ դրանից խուսափելու համար պարզապես չի մասնակցել։

«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ այս հարցը իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի համար ունի առանցքային նշանակություն, եւ պատահական չէ, որ այդ առիթով մի քանի քննարկումներ են եղել, հատուկ հանձնարարականներ իջեցվել։

Մասնավորաբար, թերթի տեղեկություններով՝ իշխանությունները փորձում են ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի ընթացքում նախատեսված ՏԻՄ ընտրություններին։

Դրա համար տրվել են համապատասխան հրահանգներ: Նշենք, որ 2020 թվականին ՏԻՄ ընտրություններ են նախատեսված մարտի 15-ին, հունիսի 14-ին եւ հոկտեմբերի 18-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: