Հայերեն   English   Русский  

Գործադիրի որոշմամբ «Նիկոլա ինթերնեյշնլ Արմենիա» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից


  
դիտումներ: 585

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում որոշում կայացրեց ներդրումային ծրագրի շրջանակներում հարկային արտոնություն տրամադրել «ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ, ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Մասնավորապես, կառավարությունն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, հումքը, նյութերը ազատեց ներմուծման մաքսատուրքից:

Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ով նշեց, որ այս ընկերությունն արդեն օգտվում էր նման արտոնությունից, այժմ փոփոխություն է կատարվում նախկինում ընդունված որոշման մեջ:

Նախագծով առաջարկվում է ապրանքների արժեքն ավելացնել 1,6 մլրդ դրամով, որի արդյունքում ներդրումային ծավալը կազմելու է 3,3 մլրդ դրամ:

Ընկերությունն առաջին արտոնություն ստացել է 2019 թվականին, այն զբաղվում է ձիթապտղի վերամշակմամբ եւ արտադրությամբ, Կոտայքի մարզում:

«ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ, ԱՐՄԵՆԻԱ» ՍՊ ընկերությունը գործում է 2002 թվականից։

Ընկերությունը առաջին փուլով ներմուծել է հումք` ձիթապտղի վերամշակման և արտադրության համար, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ1.7 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 1.6 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 15 նոր աշխատատեղ և իրականացվել 25 մլնՀՀ դրամի կապիտալ ներդրում:

Փոխնախարարը նշեց, որ մաքսատուրքի արտոնությունը կազմելու է 431,5 մլն դրամ, որից բյուջե մուտք չի լինելու 5,2 մլն դրամ: Նրա խոսքով, ընկերության արտադրանքի արտահանման հիմնական շուկան լինելու են ԵՏՄ երկրները, սակայն նա փորձելու է նաեւ արտահանել երրորդ երկրներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: