Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». Նախարարին պահեցին․ ինչո՞ւ Արայիկ Հարությունյանին ԱԱԾ չհրավիրեցին


  
դիտումներ: 503

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպանի միջնորդությունը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ԱԱԾ հրավիրելու եւ հարցաքննելու մասով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց նրա պաշտպան Լեւոն Սահակյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների համաձայն՝ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է եւ միաժամանակ նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Հիշեցնենք նաեւ, որ կաշառք ստանալու կասկածանքով Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: