Հայերեն   English   Русский  

Ձյան վրա վոլեյբոլի առաջնություն


  
դիտումներ: 191

Հունվարի 16-19-ը Ծաղկաձորում կանցկացվի «Վոլեյբոլ ձյան վրա» մարզաձևի Հայաստանի տղամարդկանց և կանանց բաց առաջնությունները:

ՀՀ վոլեյբոլի Առաջնությանը կմասնակցեն տղամարդկանց 12 և կանանց 8 թիմեր: Մրցակարգով յուրաքանչյուր թիմում կընդգրկվի չորս խաղացող /երեքը` խաղադաշտում, մեկը` պահեստային/:
Հաղթողները կնախապատրաստվեն փետրվարի 3-5-ը Ծաղկաձորում կայանալիք Եվրոպա – տուր մրցաշարին, որին մասնակցության հայտ է ներկայացրել 10 երկիր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: