Հայերեն   English   Русский  

ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին Մամեդյարովի հայտարարությանը


  
դիտումներ: 583

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կիրառել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները մինչև հունվարի վերջ ևս մեկ հանդիպում կանցկացնեն:

«ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո: Մենք շարունակում ենք կիրառել հանդիպումների հանրայնացման այդ պրակտիկան»,- նշեց Նաղդալյանը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ հանդիպման վայրը և ժամանակը դեռևս հստակեցված չեն։ Նա հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պնդել են, որպեսզի նման հանդիպում անցկացվի: Արտգործնախարարը հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան այս տարվա առաջին եռամսյակում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: