Հայերեն   English   Русский  

Սպասեք եզրափակիչ սերիային. Վրաստանի վարչապետը հնարավոր է հրաժարական տա


  
դիտումներ: 203

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, պատասխանելով իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ հարցին, լրագրողներին խորհուրդ Է տվել չարագացնել իրադարձությունները:

Վերջին ժամանակներս վրացական ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են Գախարիայի հնարավոր հրաժարականը, որը վարչապետի պաշտոնն զբաղեցնում Է 2019 թվականի սեպտեմբերից:

«Դուք այնքան համառորեն եք հարցնում, միթե ցանկանում եք, որ ես ձեզ սփոյլերություն անեմ: Սպասեք եզրափակիչ սերիային»,- ասել Է Գախարիան լրագրողներին:

Տարածված տեղեկատվության համաձայն, վարչապետի պաշտոնի թեկնածուների թվում դիտարկվում են կրթության եւ գիտության նախարար Միխայիլ Չխենկելին եւ խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն:
Ընդդիմության շրջանում չեն բացառում, որ Գախարիայի աթոռը կարող Է զբաղեցնել «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության հիմնադիր եւ ներկայիս նախագահ Բիձինա Իվանիշվիլին, որն ավելի վաղ արդեն գլխավորել Է կառավարությունը, հաղորդել Է Sputnik-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: