Հայերեն   English   Русский  

​Իսպանիայի քաղաքացիական գվարդիան առաջին անգամ կին կղեկավարի


  
դիտումներ: 242

Իսպանիայի Նախարարների խորհուրդը հավանություն է տվել այսօր Մարիա Գամեսի նշանակմանը քաղաքացիական գվարդիայի ղեկավարի պաշտոնում: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսպանիայի ՆԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությանը:

Նրա թեկնածությունն առաջադրել է Իսպանի ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկան: Գամեսը իրավապահ մարմինների գլխավոր տնօրենի պաշտոնում կփոխարինի Ֆելիքս Վիսենտե Ասոնա Վիլասային, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը 2018 թ. ամռանից: 50-ամյա Գամեսը առաջին կինը կդառնա, որը կղեկավարի քաղաքացիական գվարդիան այդ գերատեսչության ողջ 175-ամյա պատմության մեջ:

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ոստիկանական ռազմականացված կազմավորում է, որը երկրի ներքին գործերի նախարարության և պաշտպանության ենթակայության ենթակայության տակ է: Այն ստեղծվել է 1844 թ.: Իսպանիայի ազգային ոստիկանության հետ քաղաքացիական գվարդիան կատարում է կարգուկանոնի պահպանման գործառույթ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: