Հայերեն   English   Русский  

Կենդանիների մորթը սպանդանոցներում կազմակերպելը լրացուցիչ բեռ է դառնալու գյուղացիների համար. Ծառուկյան


  
դիտումներ: 145

Այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասաց, որ

կենդանիների մորթը սպանդանոցներում կազմակերպելը լրացուցիչ բեռ է դառնալու գյուղացիների համար:

«Այսօր սպանդանոցներում նորից նույն այդ ծառայությունը թողնում են ժողովրդի վրա, ասենք թե ֆերմերների վրա, գյուղացու վրա, անասնապահությամբ ով զբաղվում է: Եթե մարդը պետք է բարձի, պետք է տանի, պետք է էնտեղ սպանդանոցում գումար վճարի, դա նշանակում է, եթե կենդանուն հանձնելուց ստանում է 250 հազար դրամ, ուրեմն պիտի մի 20 հազարը տրանսպորտին տա, 25 հազարը մորթելուն տա: Դրա համար յուրաքանչյուր երկրում գյուղատնտեսության համար, անաասնապահության համար դա պետությունը սուբսիդավորում է, պետք է քայլ կատարվի, մարդուն սուբսիդավորվի, որ մարդն էլ լիարժեք կարողանա դա անի, թե չէ մարդը լավ օրից չի, մարդը 3-4 կով ունի, համարում են ֆերմեր: Մարդը մորթում ա, 3 ամիսը մեկ, գոնե իրա գոյատեւությունը պահելու համար: Եւ էսօր բոլորս էլ գիտենք, որ գյուղատնտեսության համար վիճակը շատ ծանր է: Եթե էսօր կես լիտր ջուրն արժի 200 դրամ, լիտրը այսինքն 400 դրամ, իսկ կաթը վաճառում են 110, 120, 150 դրամ, այսինքն`մարդը էդքան մշակում է, աշխատում է, խնամում է, պահում է, կաթն ավելի էժան է, քանց թե ջուրը»,-ասաց նա:

Ծառուկյանի խոսքով` պետք է ուշադրություն դարձնել տնտեսության զարգացմանը, քանի որ այսօր ժողովրդին կերկարող գյուղատնտեսությունն է:

Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: