Հայերեն   English   Русский  

Հունվարի 17-ից 20-ը բացահայտվել է հանցագործության 116 դեպք


  
դիտումներ: 270

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 17-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 116 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 29, մարմնական վնասվածք հասցնելու՝ 19, խուլիգանության՝ 15, խարդախության` 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, սպառնալիքի՝ 5, ծեծի՝ 4, փաստաթղթի կեղծիքի՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, որսագողության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ավտոմեքենայի նույնականացման համարը կեղծելու, թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի և /կամ/ դրանց պրեկուրսորների մաքսանենգության, աշխատանքային անվտանգության պայմանները չկատարելու ու երեխային ծնողից բաժանելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 5, մարմնական վնասվածք հասցնելու և շորթման 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: