Հայերեն   English   Русский  

«Լուսավոր Հայաստանը» Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում կներկայացնի Տարոն Սիմոնյանը


  
դիտումներ: 139

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում կներկայացնի խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանը։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացին ներգրավվելու է իր հիմնաքարային առաջարկներով եւ անելու է առավելագույնը՝ մինչ օրս մեր կողմից ներկայացված եւ այլ անհրաժեշտ բարեփոխումները սահմանադրության մակարդակում ամրագրելու համար»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: