Հայերեն   English   Русский  

Ստամբուլի քաղաքապետը Դինքի սպանության տարելիցի օրը ցավակցական գրառում է արել


  
դիտումներ: 221

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցի օրը՝ հունվարի 19-ին,

հունվարի 19-ին, ցավակցական գրառում է արել:

«Twitter» միկրոբլոգի իր էջում արած գրառման մեջ քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունից ընտրված քաղաքապետը մասնավորապես նշել է.

«Հրանտ Դինքը մի մարդ էր, ում սրտում ու խոսքում խաղաղություն կար: Նա լրագրող էր, որը սիրում էր ուսումնասիրություններ անել: Մեզանից հեռացավ մեր պատմության ու երկրի համար շատ ցավալի ձևով: Ամեն անգամ նրա անունը լսելիս այդ ցավը կրկին զգում ենք: Նրան հարգանքով եմ հիշում, թող հոգին լուս դառնա»:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ․ հունվարի 19-ին՝ «Ակոս»-ի խմբագրատան մուտքի մոտ Օգյուն Սամաստի արձակած հրազենային կրակոցից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: