Հանրային ռադիոն գործարկել է նոր մանկական ռադիոկայան
«Ռադիո Արևիկ»-ը: Այն գործարկվել է ս.թ. հունվարի 14-ին և հիմա փորձնական եթերի փուլում է:
Արևիկը Հանրային ռադիոընկերության«3-րդ կոճակն» է՝ի լրումն Առաջինև Երիտասարդական ծրագրի («Իմ ռադիո» FM 103.8):
Ինչպես նշում է «Ռադիո Արևիկ»-ի ղեկավար, Հանրային ռադիոընկերության Մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր Կարինե Գևորգյանը՝ կայանը հաղորդումներ է առաջարկում 5-ից 105 տարեկան բոլոր ռադիոլսողներին։
Շաբաթվա բոլոր օրերին հեղինակ-հաղորդավարները, պատանիներն ու ավագ գործընկերներըներկայացնում են մանկական երգերի, կրթական-ճանաչողական զրույցների, ժամանցային հաղորդումների ընտրանի:
Եթերացանը հարուստ է․«Սովորում ենք սովորել«,«Մեկնարկ»,«Հայկական Էսքիզներ»,«Ռադիոլաբ», «Ոչ պատադիր խորհուրդներ», «Կանաչ մոլորակ», ինչպես նաև «Համեղ բրդուճ»,«Վաղորդյան զանգակներ» և բազմաթիվ այլ հաղորդաշարեր կարող եք լսել օրվա տարբեր ժամերին։Իսկ ամենափոքրիկներին սպասում են «Պստիկաշենեն», «Հեքիաթի հետքերով», «Ասեմ՝ ասա» հաղորդումների հերոսները։
Չենք մոռացել հեքիաթների սիրահարներին ու հեքիաթասացներին, բոլոր նրանց, ովքեր սիրով են և հիշում մանկական ռադիոներկայացումներն ու ամնակարևորը՝ նախընտրում են օրն սկսել մարզանքով։
Վստահ ենք, որ «Ռադիո Արևիկը» շատ շուտով կդառնա բարեկամ փոքրերի և օգնական մեծերի համար