Գյումրիում երկրաշարժից անօթևան ընտանիք այլևս չկա՞
դիտումներ: 551
Ընդհանուր առմամբ երկրաշարժից անօթևան 148 ընտանիք կա Շիրակի մարզի 9 գյուղական բնակավայրերում, նրանցից 58-ը ցանկություն է հայտնել օգտվել բնակարանային շինարարության ծրագրից, իսկ մնացած 90-ը՝ ԲԳՎ-ից: Վկայագիրն էլ տրամադրվում է 6 ամիս ժամկետով ու, եթե բնակիչը չի կարողանում այդ ընթացքում բնակարան գնել, ապա վկայագիրը մարվում է, և համարվում է, որ պետությունն այլևս տվյալ բնակչի նկատմամբ բնակարանային պարտավորություն չունի:
- Երբ բնակարան գտնեք և բերեք ձեր վկայականը առք ու վաճառք կատարելու համար, ապա վաճառողին կփոխանցվի գումարի 60 տոկոսը և ձեզ ժամանակ կտրամադրվի ժամանակավոր կացարանը քանդելու և տեղափոխվելու համար, - ԲԳՎ ծրագրի շահառուներին մանրամասներ է ներկայացնում Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: - Երբ կներկայացնեք կացարանի քանդման տեղեկանքը, մեր աշխատանքային խումբը տեղում կստուգի տարածքը, որից հետո կփոխանցվի գումարի մյուս 40 տոկոսը: Եթե բնակարանը գնել եք ավելի էժան, քան հատկացված գումարն է, ապա ավելացած մասը կփոխանցվի ձեր հաշվին և դուք այն կտնօրինեք ինչպես ցանկանաք:
Ըստ քաղաքաշինության վարչության պետի, այս վկայագրերը անօթևանները կարող են օգտագործել բանկերից հիպոթեքային վարկեր ստանալու համար՝ որպես կանխավճար, և գնել ավելի թանկ ու լավ բնակարան:
Գնված բնակարանի հետ որևէ գործարք բնակիչը չի կարողանա կատարել առաջին երկու տարում, սա պայմանագրային կետ է, ոչ օտարել, ոչ վաճառել, ոչ նվիրել:
Մարզպետարանի ներկայացրած վիճակագրության համաձայն, վերջին 7 տարվա ընթացքում Շիրակի մարզում իրականացված ԲԳՎ ծրագրերով 71 ընտանիք չի կարողացել բնակարան գնել, մոտ 500-ն էլ ձեռք է բերել բնակարան:
Մարզպետարանի ներկայացրած վիճակագրության համաձայն, վերջին 7 տարվա ընթացքում Շիրակի մարզում իրականացված ԲԳՎ ծրագրերով 71 ընտանիք չի կարողացել բնակարան գնել, մոտ 500-ն էլ ձեռք է բերել բնակարան:
Այսօր բնակարանի գնման վկայական է տրամադրվել 10 ընտանիքի՝ Ջաջուռ, Մարմաշեն, Շիրակ, Բասեն, Գուսանագյուղ բնակավայրերից, մի քանի օրից պատրաստ կլինի ևս 20 վկայական ու պայմանագիր:
Սա միայն գյուղական բնակավայրերում, իսկ Գյումրի քաղաքի համար ոչ մի ծրագիր չկա, ավելին, Ալբերտ Մարգարյանը նշում է՝ ՛՛Քաղաքաշինության կոմիտեի կողմից երկրաշարժից անօթևան ճանաչված որևէ ընտանիք չկա Գյումրիում, որի նկատմամբ պետությունը բնակարանային պարտավորություն ունենա՛՛:

Բայց պաշտոնյան նաև հավելում է՝ Գյումրիում 2500 բնակեցված տնակ կա, այս թեմայի շուրջ էլ առաջիկա ուրբաթ քննարկում է լինելու: Ինչպիսին կլինի լուծումը, դեռ ասել չի կարող, երբ քննարկումները ավարտվեն՝ կլինի կառավարության հատուկ որոշում: