Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովի որոշմամբ կիջեցվի խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմը


  
դիտումներ: 123

Այսօր՝ հունվաիի 21-ին,

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքային շեմն իջեցնելու օրենքի նախագիծը: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Պատգամավորն առաջարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքը, որ 30 տարեկանն է, փոխարինել՝ 25-ով, իսկ խորհրդականի պաշտոնի անձնագրով նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժը՝ 3-ով:

Օրենքի նախագիծն ընդունվեց 112 կողմ և 5 ձեռնպահ ձայներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: