Հայերեն   English   Русский  

«Վանաձոր» ՔԿՀ խցերից մեկի անհանգույցի պատի մեջ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ


  
դիտումներ: 358

Հունվարի 20-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում,

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խցերից մեկի խուզարկությամբ սանհանգույցի պատի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 0․3 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի սերմնահատիկներին նմանվող զանգված՝ առանձնացված երեք պոլիէթիլենային փաթեթներում։

Նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կատարել են դիտաշտարակների միջանկյալ հատվածի տեղազննություն։

Արդյունքում հայտնաբերվել է քարին ամրացված պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 11․7 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: