Հայերեն   English   Русский  

​«Գլորիա» մրրիկ՝ նոր աղետ Իսպանիայում


  
դիտումներ: 56

Իսպանիայում առնվազն 4 մարդ է զոհվել երկրին պատուհասած «Գլորիա» մրրիկի հետևանքով: Տեղ-տեղ քամու ուժգնությունը հասնում է 100 կմ/ժ-ի:

Աղետն ընդգրկել է Իսպանիայի ողջ միջերկրածովյան ափը, վատ եղանակի պատճառով փակվել են ճանապարհները, նաև՝ Վալենսիայի և Գանդիի նավահանգիստները: Ափերի մոտ ալիքների բարձրությունը հասնում է 5-7 մետրի: Իսպանիայի իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին շատ զգույշ լինել:

Ի լրումն՝ մրրիկը Իսպանիա է բերել առատ ձյան տեղումներ, ինչն այստեղ վաղուց չեն տեսել: Կատալոնիայի համար ձյան տեղումները դարձել են ռեկորդային: Տարերային աղետի պատճառով ժամանակավոր արգելված է բեռնատարների և ավտոբուսների երթևեկությունը Կանտաբրիայիի, Աստորիայի, Նավառայի և Սալամանկայի ավելի քան 30 մեծ ճանապարներում:

Բացի այդ, օդևութաբանական բարդ իրավիճակում երեկ փակվել էր Ալիկանտեի օդանավակայանը: Չվերթների չեղարկումը շփոթահար է թողել ավելի քան 2 հազար ուղևորի:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ արտակարգ եղանակային պայմանները կպահպանվեն Իսպանիայում մինչև չորեքշաբթի:

Աղբյուրը՝ euronews





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: