«Գլորիա» մրրիկ՝ նոր աղետ Իսպանիայում
Աղետն ընդգրկել է Իսպանիայի ողջ միջերկրածովյան ափը, վատ եղանակի պատճառով փակվել են ճանապարհները, նաև՝ Վալենսիայի և Գանդիի նավահանգիստները: Ափերի մոտ ալիքների բարձրությունը հասնում է 5-7 մետրի: Իսպանիայի իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին շատ զգույշ լինել:
Ի լրումն՝ մրրիկը Իսպանիա է բերել առատ ձյան տեղումներ, ինչն այստեղ վաղուց չեն տեսել: Կատալոնիայի համար ձյան տեղումները դարձել են ռեկորդային: Տարերային աղետի պատճառով ժամանակավոր արգելված է բեռնատարների և ավտոբուսների երթևեկությունը Կանտաբրիայիի, Աստորիայի, Նավառայի և Սալամանկայի ավելի քան 30 մեծ ճանապարներում:
Բացի այդ, օդևութաբանական բարդ իրավիճակում երեկ փակվել էր Ալիկանտեի օդանավակայանը: Չվերթների չեղարկումը շփոթահար է թողել ավելի քան 2 հազար ուղևորի:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ արտակարգ եղանակային պայմանները կպահպանվեն Իսպանիայում մինչև չորեքշաբթի:
Աղբյուրը՝ euronews