Հայերեն   English   Русский  

Իմ քայլը դեմ է քվեարկելու Երևանի քաղաքապետարանի ստացած նվերները հետաքննող հանձնաժողովի կազմի հաստատմանը


  
դիտումներ: 391

Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստում, խորհրդարանական հատուկ հանձնաժողովի (որը ստեղծվում է բիզնեսի ներկայացուցիչների կողմից Երեւանի քաղաքապետարանին նվիրված փոխադրամիջոցների իրավաչափության ուսումնասիրման համար) գործունեության եւ լիազորությունների հարցի քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ

իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու Երևանի քաղաքապետարանի ստացած նվերները հետաքննող հանձնաժողովի կազմի հաստատմանը։

Նրա խոսքով՝ այն բոլոր լիազորությունները, որոնք պետք է իրականացնի Ազգային ժողովը այդ հանձնաժողովի գործունեության միջոցով, արդեն հատկացվել են մայրաքաղաքի ավագանուն։ «Ուստի մենք կարծում ենք, որ այդ լիազորությունները պետք է կատարի Երեւանի ավագանին։ «Իմ քայլը» դաշինքը որոշել է, որ չի առաջադրի իր թեկնածուներին այդ հանձնաժողովում եւ դեմ կքվեարկի այդ հանձնաժողովի կազմին»,- ընդգծել է Մակունցը՝ փաստորեն արգելափակելով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությունը։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ «Alex&Holding» ընկերությունը, որը կապում են օլիգարխ եւ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, Երեւանի քաղաքապետարանին է նվիրել 20 «ԿամԱԶ» մեքենա՝ տարբեր նպատակների համար։ Ընդ որում՝ քաղաքապետարանը եւ քաղաքապետ Մարությանը բարձրացված սկանդալից հետո փորձել են հերքել այն փաստը, որ նվերը ստացվել է Ալեքսանյանից՝ նշելով, որ ընկերությունը գրանցված է Հայկ Իսրայելյանի անունով։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցների տեղեկատվությամբ, Հայկ Իսրայելյանը Սամվել Ալեքսանյանին մերձավոր մարդ է։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: