Հայերեն   English   Русский  

​Դաղստանում մարդու դեմքով գառնուկ է լույս աշխարհ եկել (տեսանյութ)


  
դիտումներ: 1342

Դաղստանի Չիրքեյ գյուղում մարդու դեմքով գառ է լույս աշխարհ եկել: Նորածին գառնուկի մասնակցությամբ տեսանյութը համացանցում տարածել է “Միայնակ չեչեն” անունով օգտատերը, հաղորդում է “Վեստի.ազ”-ը` հղում կատարելով “tvzvezda.ru”-ին:

Տարօրինակ արարածը ապշեցրել է Դաղստանի անասնաբույժներին: Գառնուկը ունի քիթ, շուրթեր և խիստ արտահայտված կզակ: Սա նման շեղումով միակ կենդանին չէ, սակայն մինչ այդ նման կենդանիները անմիջապես մահանում էին: Ըստ կայքի՝ այս գառնուկը շատ կենսունակ է:

Բժիշկները դեռևս չեն կարող ասել՝ ինչու է այս գառնուկը մարդուն այդքան նման: Վարկածներից մեկի համաձայն՝ գառնուկի մորը տրված կերի մեջ մեծ չափաբաժնով վիտամին Ա է եղել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: