Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ունեցվածքը


  
դիտումներ: 720

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը 2014 թ. գույքի և եկամուտների հայտարարագրում նշել է, որ ունեցել է 34 միլիոն 127 հազար դրամի եկամուտ: Նա որպես աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված միանգամից չորս առանձին գումար է հայտարարագրել՝5 մլն 57 հազ, 3 մլն, 23 մլն 520 հազ. և 969 հազ. դրամ: Իսկ որպես փոխառության դիմաց ստացված եկամուտ հայտարարագրել է 1 մլն 205 հազ. և 374 հազ. դրամ: Եկամուտի կոնկրետ աղբյուրը հրապարակված հայտարարագրերում փակվում են, ուստի անհայտ է, թե խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական պատգավորին որտեղից այդքան աշխատավարձ:

Հիշեցնենք, որ պատգամավորը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Սակայն Արա Բաբլոյանը հայտարարագրել է 48 մլն 851 հազ. դրամ, 57 հազա 250 դոլար, 9 հազ. 500 և1րո և 7 հազ. շվեյցարական ֆրանկ դրամական միջոց»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: