Հայերեն   English   Русский  

Բեռլուսկոնին կվաճառի «Միլան» ֆուտբոլային ակումբը . իտալական լրատվամիջոցներ


  
դիտումներ: 658

Եվրոպական հեղինակավոր մարզական պարբերականները հրապարակել են տեղեկություն, որի համաձայն ` մոտ ապագայում Սիլվիո Բեռլուսկոնիին պատկանող «Միլան» ֆուտբոլային ակումբը կվաճառվի ներդրողի կամ ներդրողների խմբի, որը կապված է չինական կառավրության հետ:

Askanews գործակալությունը հայտնում է, որ ակումբի բաժնետոմսերի 75%-ի փոխանցման հարցն «արդեն լուծված է»։ Անհրաժեշտ է միայն մի քանի ամիս ամեն ինչ ավարտին հասցնելու համար, հայտնել է Բեռլուսկոնին և պարզաբանել, որ մոտ ապագայում հանդիպում կունենա Չինաստանից ժամանած պատվիրակության հետ։

Վաճառքի պայմաններից հավանաբար այն է, որ Բեռլուսկոնիի դուստրը պահպանի ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: