Հայերեն   English   Русский  

Հայազգի երեք թեկնածու կպայքարի թուրքական խորհրդարանի մանդատի համար


  
դիտումներ: 490

Թուրքիայի իշխող ԱԶ կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասում որպես պատգամավորի թեկնածու է առաջադրել հայազգի Մարգար Եսայանին: Վերջինս ընտրություններին կմասնակցի ընտրացուցակի 12-րդ տեղով:

Անցած տարի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձից հետո Եսայանը հավանական էր համարել առաջիկա ընտրություններում հայազգի թեկնածուների առաջադրումը: «Չեմ կարծում, որ արգելք կլինի: Սակայն հայ համայքից միայ 25 հազար հոգի կարող է քվեարկել: Այս շրջանակներում հայերի ձայները ուժ չունեն: Սակայն սա հնարավոր կլինի բոլոր կուսակցությունների համատեղ աշխատանքի դեպքում»:

Նշենք, որ Մարգար Եսայանից բացի ընտրություններին կմասնակցեն ևս երկու հայազգի թեկնածուներ: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից խորհրդարանական մանտադի համար կպայքարի Սելինա Դողանը, իսկ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից` կուսակցության կենտրոնական ղեկավար կազմի անդամ, Յեշիքյոյի հայկական դպրոցի հիմնադիր ու տնօրեն Գարո Պալյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: