Հայերեն   English   Русский  

Բռնցքամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում


  
դիտումներ: 677

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը` մարզիչներ Դավիթ Թորոսյանի և Մանվել Գաբրիելյանի ղեկավարությամբ, երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Գարնանային հավաքին մասնակցում են 28 բռնցքամարտիկներ:

Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականը այս հավաքի ընթացքում կանցնի ֆիզիկական հատուկ պատրաստականություն, որը կնպաստի բռնցքամարտիկների դիմացկունության բարելավմանը: Մեր ընտրանին օրեկան անցկացնում է 3 մարզում և ինչպես հաստատեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հայ բռնցքամարտիկները հստակ կատարում են իր տված առաջադրանքները:

Ծաղկաձորյան հավաքը հայ բռնցքամարտիկների համար նաև նախապատրաստական փուլ կլինի մայիսին կայանալիք միջազգային մրցաշարերից առաջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: