Հայերեն   English   Русский  

Սմբատ Մարգարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն


  
դիտումներ: 1424

Թբիլիսիում մեկնարկեց ծանրամարտի տղամարդկանց և կանանց Եվրոպայի առաջնությանը:

Մրցումային առաջին օրը հարթակ դուրս եկան 48 կգ քաշային կանայք և 56 կգ քաշային տղամարդիկ:

56 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր 2014 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը:

Պոկում վարժությունում Սմբատը պոկեց 107 կգ, 111 կգ, ապա 113 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունից հետո մեր մարզիկը չորրորդն էր: Հրում վարժությունը Սմբատ Մարգարյանը սկսեց 142 կգ-ից, այնուհետև բարձրացրեց 146 կգ, սակայն վերջում չկարողանալով բարձրացնել 151 կգ ծանրաձողը՝ երկամարտի 259 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Ոսկե մեդալ նվաճեց մոլդովացի Օլեգ Սերգին` երկամարտի 264 կգ արդյունքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: