Հայերեն   English   Русский  

​“Բոկո Հարամ” խմբավորման պատճառով Նիգերիայում ավելի քան 800 երեխա հարկադրաբար լքել է իր տունը


  
դիտումներ: 693

ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն` “Բոկո Հարամ” խմբավորման պատճառով 800 հազար երեխա հարկադրաբար լքել է իր տունը: Նախորդ տարվա համեմատ փախստական երեխաների թիվն աճել է 2 անգամ: Երեխաները կազմում են 1,5 միլիոն նիգերիացի փախստականների կեսը: Գրում է Gazeta.ru-ն:

“Երեխաները դարձել են սեռական բնույթի բռնությունների, ստիպողաբար ամուսնության, առևանգումների և գազանաբար սպանությունների կանխամտածված թիրախ”, - նշվել է զեկույցի մեջ:

Հայտարարվել է, որ Նիգերիայում ավելի քան 10 միլիոն երեխա սկզբնական դպրոց չի հաճախում, իսկ այդ թիվն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում:

“Անհայտ կորած մանկություն” անվանմամբ զեկույցը հրապարակվել է Նիգերիայում առաջին զանգվածային առևանգումների 1-ամյակի կապակցությամբ:

2014թ. ապրիլի 15-ի գիշերը Նիգերիայում 300 աշակերտուհիներ էին առևանգվել, որոնցից 219-ը մինչև օրս անհայտ կորած են համարվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: