Հայերեն   English   Русский  

Կետը ռեկորդ է սահմանել` 22,500 կմ. լողալով


  
դիտումներ: 554

Հյուսիսային խաղաղօվկիանոսյան մոխրագույն կետը ռեկորդ է սահմանել՝ միգրացիայի ընթացքում լողալով ամենամեծ տարածությունը, որ երբևէ որևէ կաթնասուն անցել է:

Օրեգոնի համալսարանի տեղեկություններով՝ Վարվարա անունով կետը լողացել է 22,500 կմ: Վարվարան դուրս է եկել Ռուսաստանի Սախալին թերակղզուց և լողալով անցել Խաղաղ օվկիանոս ու Միացյալ Նահանգների արևմտյան ափից հասել Մեքսիկայի Բախա շրջան:

Վարվարայի ճամփորդությունը գերազանցել է Գինեսի համաշխարհային ռեկորդների կայքում գրանցված նախորդ ռեկորդը, որը սահմանել էր սապատավոր մի կետ՝ լողալով 16,399 կմ:

Վարվարան անհետացման եզրին գտնվող արևմտյան կետ է: Աշխարհում 150 արևմտյան մոխրագույն կետ է մնացել, սակայն այդ թիվը կարող է ավելի քիչ լինել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: