Պապը ԱՄՆ այցելելուց հետո հնարավոր է այցելի Կուբա
Ֆրանցիսկոսը օգնել է Մաիցյալ Նահանգներին և Կուբային վերադիտարկել իրենց պատմական մոտեցումները՝ գրելով երկու պետությունների ղեկավարներին և Վատիկանում հյուրընկալելով երկու երկրների պատվիրակություններին վերջնական բանակցությունների համար:
Վատիկանի խոսնակը հայտնել է, որ Ֆրանցիսկոսը դեռևս դիտարկում է Կուբա այցելության որոշումը, իսկ Կուբայի հետ քննարկումները դեռևս սկզբնական փուլում են և նման որոշում դեռևս չկա:
Նախատեսվում է, որ Պապը սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում կայցելի Միացյալ Նահանգների երեք քաղաքներ: Նա կայցելի Կոնգրես, Սպիտակ տանը կհանդիպի նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչպես նաև կայցելի Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆիլադելֆիայում կմասնակցի եկեղեցական միջոցառման:
Եթե Կուբա այցելությունը հաստատվի, ապա Ֆրանցիսկոսը կդառնա այդ երկիր այցելած երրորդ պապը՝ 1998թ.-ին Հովհաննես Պողոս II պապի պատմական այցելությունից և պապ Բենեդիկտոս XVI-ի 2012թ.-ի այցելությունից հետո: