Հայերեն   English   Русский  

​Սահմանված պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը բարդ իրավիճակում է հայտնվել. Մեդվեդև


  
դիտումներ: 817

Ռուսական տնտեսությունը սովորել է գոյատևել առանց արտերկրյա ներդրումների, սակայն սահմանված պատժամիջոցների պատճառով պետությունը դժվարին կացության մեջ է հայտնվել: РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Գրում է Gazeta.ru-ն:

“Իհարկե մենք կշարունակենք ապրել: Մենք սովորել ենք ապրել առանց արտասահմանյան ֆինանսական ներդրումների` այսինքն նորմալ ապրել: Սակայն ակնհայտ է, որ սահմանված պատժամիջոցները մեզ չեն օգնում: Ցանկացած պետություն, որը ենթարկվում է պատժամիջոցների սահմանման, հայտնվում է բավական դժվար իրավիճակում"- հայտարարել է Մեդվեդևը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: