Այսուհետ մենք պետք է պատասխանատվություն կրենք սփյուռքի համար. Ռուբեն Բաբայան
Այս տեսակետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուբեն Բաբայանը:
Անդրադառնալով արդեն կատարվածին, Բաբայանը նշեց, որ ամեն ինչ լավ էր կազմակերպված և բարձր ճաշակով. «Այդ ձողը հաստատեց Հռոմի Պապը: Նա ևս մեկ կարևոր բան արեց. Մեզ ճիշտ տեղը դրեց, ասաց՝ դուք Նարեկացու ազգ եք, սա նույնպես ձող է, որից չպետք է իջնել »:
Աշխարհը փոխվում է, մենք ասում ենք, որ ազգային շահերով են շարժվում երկրները, արդարություն չկա. Սակայն եկեք անկեղծ խոսենք, այս մրցակցության մեջ Հայաստանը հաղթող դուրս եկավ գոնե այս միջոցառումների առումով: Հզոր Թուրքիան չկարողացավ հարամել ապրիլի 24-ը, այլ հարամեց իր իսկ տոնակատարությունը. սրանից հետո այդ տոնակատարությունը կապվելու է եղեռնի հետ: Մենք միշտ ասում էինք՝« այ, թե մենք ունենայինք թուրքերի նման դիվանագիտություն»: Թուրքիայի կողմից կատարածը խելոք դիվանագիտություն չէր»:
Ռուբեն Բաբայանը գտնում է, որ միջոցառումների վրա մի փոքր ստվեր գցեց թուրքական դրոշի այրումը:
Ըստ Բաբայանի պետք է ժողովրդավար պետություն ստեղծենք, առանց դրա կկորցնենք պետականությունը: «Շատերը ընկալում են Հայաստանը որպես ամենամեծ սփյուռք: Մենք այս երկրի տերն են և այսուհետ մենք պետք է պատասխանատվություն կրենք սփյուռքի համար:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական տնօրենը գտնում է, որ զարգացման լավագույն միջոցը կարող է դառնալ 21-րդ դարում ամենամեծ արժեքը` մարդու ինտելեկտն է, որը մենք ունենք. դրան պարզապես պետք է ճանապարհ տալ:
«Պետք է որոշել` մենք ինչ ենք ուզում լինել. համայնք, թե պետություն»,´ եզրափակեց Ռուբեն Բաբայանը: