Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2015թ.-ի ապրիլի 28-ի նիստում
Հարգանք եւ խոնարհում Հռոմի Պապին` քրիստոնեական եւ համամարդկային արժեքների նվիրյալը եւ անզիջում պաշտպանը լինելու համար: Պապի խոսքը աննախադեպ ուղերձ էր քաղաքակիրթ եւ, հատկապես, քրիստոնեական աշխարհին, ինչի դրսեւորումներն արդեն ակնհայտ են եւ առաջիկայում դրանք նոր շարունակություն կունենան:
Ջահերով բազմահազարանոց երթը Հայրենիքի գրեթե բոլոր քաղաքներում եւ ի Սփյուռս աշխարհի՝ մեր երիտասարդության մեկտեղված, գոտեպնդող խոսքն էր` ուղղված բոլորիս` «Մենք միասնական ենք, պատրաստ ենք եւ Տերն ենք մեր անցյալին, ներկային ու ապագային: Մեծեր` ուշադիր եղեք եւ՝ նկատի ունեցեք»:
Բայց ակնհայտ է մի պարզագույն ճշմարտություն` մեկուկես միլիոն արդեն Սրբադասված անմեղ զոհերի հոգիները լույսի մեջ կհանգչեն, եթե կարողանանք Հայաստանն ու Արցախը դարձնել պետականորեն կայացած, պաշտպանված եւ մեր քաղաքացուն արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք ապահովելու դեպքում:
Վերջին շրջանում այս համազգային համախմբումն ու միասնական բռունցքը յուրօրինակ քաղաքական եւ բարոյական վարկ էր մեզ բոլորիս` Հայաստանը այս վիճակից դուրս բերելու համար: Եկեք գոնե այս անգամ արդյունավետ օգտագործենք քաղաքակիրթ աշխարհի եւ համազգային ուժերով հավաքած այս անչափելի վարկը:
ՆՐԱՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ: