Հայերեն   English   Русский  

​Ջեննիֆեր Լոպեսն ամուսնանում է


  
դիտումներ: 525

Չնայած այն հանագամնքին, որ Ջեննիֆեր Լոպեսը վերջերս է վերսկսել հարաբերությունները ընկերոջ` Կասպեր Սմարթի հետ, նրանք պատրաստվում են ամուսնանալ: Համենայն դեպս այդ մասին հավաստիացնում է Life & Style ամսագիրը` հղում անելով Ջեննիֆերի ընկերուհուն:

Ջեյ Լոյի ընկերուհու խոսքով` զույգն անգամ արդեն պատրաստվում է իրենց հարսանեկան արարողությանը, որի համար Ջեննիֆերը պատրաստ է 3 միլիոն դոլար վճարել, քանի որ վստահ է, որ Սմարթն իր ճակատագիրն է:

Շքեղ հարսանեկան արարողությունը պլանավորվում է անցկացնել դեկտեմբեր ամսին: Սակայն արարողության անցկացման վայրի հարցի շուրջ զույգը դեռևս վերջնականաորեն չի կողմնորոշվել, թեև որպես հնարավոր տարբերակ քննարկվում են Հավայները կամ Պուերտո Ռիկոն:

“Նա բացարձակապես վստահ է, որ Կասպերն իր երկրորդ կեսն է և պատրաստ է մի ամբողջ կարողություն ծախսել, որպեսզի իրենց հարսանեկան արարողությունը իդելական լինի”, - լրագրողներին պատմել է Ջեննիֆերի ընկերուհին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: