Հայերեն   English   Русский  

Ասիական բանկը պետք է կոչ անի Բաքվին ազատ արձակել քաղբանտարկյալներին. HRW


  
դիտումներ: 449

Ասիական զարգացման բանկը և իր բաժնետերը պետք է Բաքվում բանկի կառավարիչների խորհրդի առաջիկա հանդիպման ժամանակ կոչ անեն Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ակտիվիստների և անկախ խմբերի նկատմամբ հետապնդումները: Այդ մասին նշված է “Human Rights Watch” միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, Բաքվում մայիսի 2-5-ը կայանալու է Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 48-րդ ամենամյա հանդիպումը:

Ըստ հայտարարության՝ Ասիական զարգացման բանկն ընդունում է, որ կայուն զարգացման համար կարևոր նշանակություն ունի թափանցիկությունը, մարդկանց ներգրավածությունը և հաշվետվողականությունը, մինչդեռ Ադրբեջանի իշխանություններն աննախադեպ հետապնդումների են ենթարկում իշխանությանը քննադատող անկախ խմբերին:

«Իր սկզբունքներին հավատարիմ մնալու համար բանկի ղեկավարությունը պետք է ճնշում գործադրի իշխանությունների վրա՝ ստիպելով վերացնել բոլոր սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ոչ կառավարական խմբերի և լրատվամիջոցների աշխատանքը՝ շեշտելով դրանց կարևորությունը կայուն զարգացման համար»,- ասել է Human Rights Watch-ում միջազգային ֆինանսական ինստիտուտների գլխավոր հետազոտող Ջեսիկա Էվանսը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: