Հայերեն   English   Русский  

Եգիպտոսում 71 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել եկեղեցի այրելու համար


  
դիտումներ: 434

Եգիպտական դատարանը 71 մարդու ցմահ ազատազրկման է դատապարտել 2013թ-ի օգոստոսին Գիզայի շրջանային գյուղերից մեկում քրիստոնեական եկեղեցի այրելու համար:

Ամբոխը, քրիստոնյաների դեմ բացականչություններ անելով, այրել էր Կույս Մարիամի եկեղեցին և Եգիպտոսին կոչ արել մահմեդական երկիր դառնալ: Այդ տարվա օգոստոսին ավելի քան 42 եկեղեցի և բազմաթիվ բիզնեսներ ևս թիրախ էին դարձել:

Բացի ցմահ բանտարկվածները ևս երկու մարդու դատապարտել են 10 տարվա ազատազրկման և տուգանել 1,300 դոլար:

Ոմանք եկեղեցիների վրա հարձակումների և այլ հարձակումների մեջ մեղադրում են Մահմեդական եղբայրության աջակիցներին, որոնց աջակցում էր Մուհամեդ Մորսին:

2012թ-ի դեկտեմբերին նախագահական պալատի մոտ տեղի ունեցած բռնությունների համար Մորսիին այս ամսվա սկզբին դատապարտել են 20 տարվա ազատազրկման:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: