Առաջին եռամսյակում Հայաստանում ծնելիությունը նվազել է
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային վիճակագրության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նա տեղեկացրեց, որ ծնվել է 9452, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.9%-ով պակաս է: «Սովորաբար ձմռան ամիսներին ծնունդների թիվը այլ ամիսների համեմատ նվազում է: Այս եռամսյակի ընթացքում 1000 բնակչի հաշվով կենդանի ծնունդների ցուցանիշը կազմել է 12.7 պրոմիլ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում ցուցանիշը 13 պրոմիլ էր»,´ ասաց Կարինե Կույումջյանը:
Մահացության ցուցանիշը երկրում նույնպես նվազել է՝ 2.9%-ով. Երեք ամիսների ընթացքում գրանցվել է 7708 մահ, մինչդեռ նախորդ տարվա նույն ամիսների ընթացքում 7940 մահ էր գրանցվել: 1000 բնակչի հաշվով մահացության ցուցանիշը կազմել է 10.4 պրոմիլ:
Չնայած ծնելիության անկմանը, մահացության ցուցանիշների անկման շնորհիվ երկրում բնական հավելաճի 2.8 տոկոսի աճ է գրանցվել (1744 մարդ):
Ծնելիության ցուցանիշները ամենից բարձր են Երևանում և Արագածոտնի,Կոտայքի և և Արարատի և մարզերում:
Ամենից ցածր ցուցանիշները գրանցվել են Սյունիքի Տավուշի մարզերում:
Մահացության ցուցանիշներն ամենաբարձրն են Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում:
Մահացության պատճառ են հանդիսանում արյան շրջանառության խախատումները 50.6 տոկոս, այնուհետև նորագոյացությունները, մարսողական օրգանների խնդիրները և այլն:
Աճել է նաև դժբախտ պատահարների հետևանքով մահվան դեպքերի թիվը: